«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Ե՞րբ է հայկական Էլիտան խելքը գլուխն հավաքելու և ամերիկյան դոլարին ասելու՝ ո՛չ

Ե՞րբ է հայկական Էլիտան խելքը գլուխն հավաքելու և ամերիկյան դոլարին ասելու՝ ո՛չ
10.08.2025 | 18:35

Քաղաքականությունը մաթեմատիկական հաշվարկներ սիրող ճշգրիտ գիտություն է, որն օգտագործվում է սեփական երկրի շահը պաշտպանելու և առաջ տանելու համար։

Քաղաքականության մեջ հիմնականում ասում են մի բան, ցույց տալիս՝ մեկ ուրիշը, իսկ նպատակին հասնելուց հետո առաջին երկուսից բացարձակ տարբեր մի բան։ Այսինքն աճպարարություն է տեղի ունենում։

Ռուսաստանն իր մուսուլման բնակչության միջոցով քայքայվելու ռեալ հառանկարի առջև է, ուստի Արևմուտքին պետք է ներթափանցել և տեղակայվել Կենտրոնական Ասիայում։

ԱՄՆ-ը երկնաքերների փլուզման (11.09.2001) պատրվակից օգտվելով, 2002-ին ռազմական ներկայություն ապահովեց Կենտրոնական Ասիայում։ Ռուսաստանին համոզելով, թե դա Ալ-Քայիդայի դեմ պայքարի համար է։ Մի քանի տարի հետո պարզվեց հակառակը։ Եվ ԱՄՆ-ը ստիպված եղավ առերևույթ դուրս գալ այդտեղից՝ թողնելով իր արդեն ամուր հիմքեր ունեցող 5-րդ շարասյունը, որը կառավարվում է Իսրայելի և Թուրքիայի կողմից։

Արևմուտքը տարբեր պատրվակներով արդեն լուրջ ներկայություն ուներ Հարավային Կովկասում, որն իբրև թե միակ տեղն է ուր Արևմուտքն ու Ռուսաստանը համադրաբար են գործում։

Սկզբից Վարդերի հեղափոխության միջոցով պոկեցին Վրաստանը, հետո հրահրեցին Վրաստան-Ռուսաստան պատերազմ։ Այդուհետ նորից նահանջեցին։ Իսկ մինչ այդ Հայաստանում արդեն ստեղծել էին իրենց լրջորեն գործող 5-րդ շարասյունը։ Արդյունքը եղավ այն, ինչ տեսնում ենք՝ Արցախը կորցրեցինք, և ԱՄՆ-ը Հայաստանում այսպես կոչված «խաղաղության ճանապարհի» վարձակալությանմբ արդեն գործնական հնարավորություն է ձեռք բերել Կենտրոնական Ասիա լիակատար ներթափանցելու և ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայելու։

Վրաստան- Ռուսաստան պատերազմից հետո, ԱՄՆ-ն անցավ իր ծրագրի երկրորդ մասի իրականացմանը. ՈՒկրաինան զոհասեղանին դրեց, որպեսզի իրականացվի «եղբայրասպան» գործողությունը և Ռուսաստանին շեղի Կենտրոնական Ասիայից։

Հիմա ԱՄՆ-ը փորձելու է օգոստոսի 15-ին Ռուսաստանին ասել, քեզ եմ թողնում ՈՒկրայինայի մի մասը, դրա փոխարեն հանդուրժիր իմ ներկայությունը Հայաստանում:

Հիմա պետք է տեսնել, երբ է հայկական Էլիտան խելքը գլուխն հավաքելու և ամերիկյան դոլարին ասելու՝ ո՛չ, քո տվածը թուղթ է, իսկ իմ հանձնվածը իմ ժողովրդի արյունով հագեցած հող։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ